6 փաստ ադամանդների մասին, որոնք հավանաբար չգիտեիք
Advertisement 1000 x 90

6 փաստ ադամանդների մասին, որոնք հավանաբար չգիտեիք

1. Հին հռոմեացիներն ու հույները կարծում էին, որ ադամանդները աստվածների արցունքներ են կամ ընկնող աստղերի բեկորներ:

mm

2. Նույն հին հույները ադամանդներն անվանում էին adamas, որը նշանակում է «անխորտակելի»։ Նրանց միտքը հասկանալի է, քանի որ ադամանդը Երկրի վրա գոյություն ունեցող ամենակուռ բնական նյութն է:

3. Հանքահանված ադամանդների տարիքը կարող է հասնել մինչև երեք միլիարդի:

4. Շատ հին մշակույթներ հավատում էին, որ ադամանդը տիրոջը տալիս է ուժ և քաջություն: Որոշ թագավորներ հենց այդ նպատակով ադամանդներով զարդարված զրահներով էին գնում մարտի դաշտ։

5. Աշխարհի ամենամեծ ադամանդը՝ «Կուլինանը», որը հայտնի է նաև որպես «Աֆրիկայի աստղ», կշռում է 3106,75 կարատ: Այն կտրելուց հետո քարը վերածվել է տարբեր կտրվածքների ինը բացառիկ ադամանդի: Դրանցից ամենամեծը (պատկերված ներքևի ձախ հատվածում)՝ «Կուլինան-1» անունով, զարդարում է թագավորական գավազանը և ներկայումս պահպանվում է Թաուերում:

diamon

6. Պատմության մեջ առաջին նշանադրության մատանին թվագրվում է 1477 թվականին։ Այն իր հարսնացուին՝ Մարիա Բուրգունդացուն, նվիրել է ավստրիացի էրցհերցոգ Մաքսիմիլիանը։

jjj

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am