Վահանաձև գեղձի քաղցկեղ. ինչպես բաց չթողնել վտանգավոր նշանները
Advertisement 1000 x 90

Վահանաձև գեղձի քաղցկեղ. ինչպես բաց չթողնել վտանգավոր նշանները

Վահանաձև գեղձի քաղցկեղը ժամանակին աշխտորոշելն ու դրա բուժմանն անցնելը չափազանց կարևոր է։ Estet-portal.com կայքը գրում է, որ չարորակ ուռուցքները հաճախ ժամանակին չեն ախտորոշվում այն պատճառով, որ հիվանդության վաղ փուլերում արտահայտված նշանները բացակայում են։

Չարորակ ուռուցքի հիմնական նշանը հանգույցի առկայությունն է։ Քանի որ վահանաձև գեղձը գտնվում է իրանի հատվածում և տեսանելի է, հանգույցը կարող է նաև տեսանելի դառնալ։ Այս դեպքում հարկավոր է դիմել բժշկի օգնությանը։ Իհարկե, պետք չէ խուճապի մատնվել։ 5 տոկոս դեպքերում է միայն ախտորոշվում չարորակ ուռուցք։ Կարող են նկատվել հետևյալ նշանները.

ցավ իրանում

դժվարություններ կուլ տալիս

առանց պատճառի ձայնի կոպտացում

այնպիսի զգացողություն, կարծես կոկորդում քար կա

առանց պատճառի հազ

շնչահեղձություն

դժվարացած շնչառություն։

Էնդոկրինոլոգի մոտ պարբերաբար հետազոտություն անցնելը թույլ կտա վաղ շրջանում ախտորոշել վահանաձև գեղձի առողջության հետ կապված խնդիրները։ Իսկ ժամանակին ախտորոշումն ու բուժումը շատ կարևոր են։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը