Ծեծկռտուք և կրակոցներ Սամվել Բաբայանի թիմակիցների միջև. «Հրապարակ»
Advertisement 1000 x 90

Ծեծկռտուք և կրակոցներ Սամվել Բաբայանի թիմակիցների միջև. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի թիմակիցների միջեւ հերթական «ռազբորկան» է եղել, որն ուղեկցվել է ծեծկռտուքով ու կրակոցով։ Դեպքը տեղի է ունեցել մայիսի 28-ի երեկոյան․ Բաբայանի թիմակիցներից մեկը որոշել է հաշիվ պահանջել ՏԿԵ նախկին նախարար, Բաբայանի աջակից Հայկ Խանումյանից, ով, ըստ մեր աղբյուրի, անհարգալից է արտահայտվել իրենց թիմակիցներից մեկի մասին, ասելով՝ էս լակոտն է՞լ է մեր թիմից: Վերջինս էլ որոշել է պատիվ պահանջել։ Երկու կողմը՝ իրենց աջակիցներով, Ստեփանակերտի կենտրոնում, ոստիկանության շենքի մոտ տուրուդմփոց են սարքել։

ԱՀ դատախազությունում գործ է հարուցվել, հաղորդագրություն են տարածել, որ վեճի մասնակից կողմերը, «անթաքույց կերպով խախտելով հասարակական կարգն ու վարքագծի համընդհանուր ճանաչում ստացած նորմերը, բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով հասարակության նկատմամբ եւ խաթարելով ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ հերթապահների բնականոն աշխատանքը, դիտավորյալ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգն ու բարձրաձայն հայհոյանքներ հնչեցնելով եւ հարվածներ հասցնելով՝ բռնություն են գործադրել միմյանց նկատմամբ», իսկ Ա․ Ա․-ն իր անվամբ հաշվառված «CZP-10M» տեսակի ատրճանակից օդ է կրակել:

Ըստ մեր աղբյուրի՝ կան ձերբակալվածներ։ Բաբայանի թիմակիցների նախորդ վիճաբանությունն էլ ավարտվել էր պատգամավոր Սեյրան Հայրապետյանի դանակահարությամբ։ Առհասարակ, Բաբայանի շուրջ հավաքվածների շրջանում հաճախ են վիճաբանություններ ու «ռազբորկաներ» լինում, հատկապես՝ հանրահավաքներից հետո»:



Նման նյութեր