Ադրբեջանական բանակը կստանա նոր ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա. այս մասին ասել է այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, գրում է report.az-ը:
Նա նշել է, որ 1 մլրդ 105 մլն մանաթ է հատկացվել երկրի պաշտպանունակության և ազգային անվտանգության միջոցառումների ամրապնդման համար:
Զաքիրովի խոսքով՝ գումարը թույլ կտա բանակում իրականացվող բարեփոխումների շրջանակում ձեռք բերել նոր ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա։