Ո՞վ է հետապնդում Սիմոնյան Ալենին
Advertisement 1000 x 90

Ո՞վ է հետապնդում Սիմոնյան Ալենին

Սիմոնյան Ալենը հետևյալ ֆեյսբուքյան գրառմաբ է հանդես եկել. «Քիչ առաջ մեկը իմ և ընտանիքիս նկարի տակ գրել էր՝ «Մտածում եմ ո՞ւր ես փախնելու»:
Պարզվեց՝ գրառում անողը վաղուց փախել է ԱՄՆ: Հետևությունները թողնում եմ ձեզ»:

Ալենի ստատուսի իմաստը ինչ-որ մեկն ըմբռնե՞ց, ի՞նչ հետևություններ արեցիք, օրինակ: Հետևութունը մեկն է՝ Ալենը վախեցած է ու փորձում է կոծկել իր վախերը: Այլապես ո՞րն է իմաստը ինչ-որ մեկի մեկնաբանության մասին նմանբովանդակ ստատուս գրելու՝ հանդիսանոլով պաշտոնավոր մարդ: Այս կարգի ստատուս կարող էր գրել ասենք Նիկոլի Աշոտիկը, բայց ԱԺ նախագահ աշխատո՞ղը:

Ալենը վախենալու պատճառներ, իհարկե, շատ ունի. դրանք մեկը չեն, երկուսը չեն, երեքն ու չորսը չեն, դրանք շատ-շատ են, որոնք ընդհանուր առմամբ ընկնում են հայրենիքի դավաճանության մասին հոդվածի տակ: Ավելին՝ «կորիերիստ» Ալենը շատ լավ գիտի, որ հենց իրենք են որոշ ժամանակ հետո Ամերիկա փախչելու՝ հայտնվելով համահայկական «ռոզիսկի» տակ. այն, ինչ նրանք անում են հիմա, ոչ միայն իրենց սերնդակիցները, այլև հայ ժողովրդի բոլոր հետագա սերունդներն էլ չեն ներելու,և թող զուր տեղը նապաստակի դեմքով այս ջահելն իրենից փիղ չսարքի:

Փախչեք էլ, չեք փրկվելու…

https://t.me/armeniainfo11/1792