Բացահայտվել է քունը բարելավելու անսպասելի միջոց
Advertisement 1000 x 90

Բացահայտվել է քունը բարելավելու անսպասելի միջոց

Ներդաշնակ հարաբերությունների մեջ գտնվող զուգընկերներն ավելի լավ են քնում, ասում է Ավստրալիայի Քվինսլենդի համալսարանի հոգեբանության դասախոս Մադլեն Սփրայզերը: Նա Newsweek-ին բացահայտեց քունը բարելավելու անսպասելի միջոց:

Սփրայսերը նշել է, որ քնի որակի վրա ազդում է օքսիտոցինը` գրկախառնությունների և սիրո հորմոնը։ Նրա խոսքով՝ դա մեծացնում է արագ քնի փուլի տևողությունը, ինչի շնորհիվ մարդիկ ավելի լավ են հանգստանում գիշերվա ընթացքում։

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հարաբերությունների որակը, այլ կերպ ասած՝ անվտանգության զգացումն է, որը կարող է բարելավել քունը», – ասաց Սփրայսերը:

Բացի այդ, գրկախառնություններն ու սիրելիի հետ շփումն օգնում են ավելի արագ քնել, ասում է հոգեբանը։ Նա բացատրել է, որ էֆեկտը ձեռք է բերվում կորտիզոլի մակարդակի իջեցման շնորհիվ, որն արտադրվում է սթրեսին ի պատասխան։ Այս հորմոնը բարձրացնում է զգոնությունը և լավ վիճակում է պահում մարմինը, մինչդեռ սիրելիների հետ ժամանակն օգնում է հանգստանալ և խորը քուն մտնել:

Սփրայսերն ընդգծել է, որ ռոմանտիկ հարաբերություններն ընդամենը մեկն են այն բազմաթիվ գործոններից, որոնք ազդում են քնի որակի վրա։ Ուստի անքնությունն ու քրոնիկական հոգնածությունը պարտադիր չէ, որ վկայեն հարաբերությունների խնդիրների մասին, եզրափակել է հոգեբանը։