
Ռուսաստանցի Կարեն Խաչանովը Փարիզի գրունտային կորտերում ընթացող թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության չորրորդ շրջանի հանդիպմանը հաղթել է իտալացի Լորենցո Սոնեգոյին:
Հանդիպումն ավարտվել է 1:6, 6:4, 7:6 (9:7), 6:1 հաշվով մրցաշարում 11-րդ համարի ներքո խաղացող Խաչանովի օգտին: Թենիսիստները կորտում 3,5 ժամ են անցկացրել։
Խաչանովը երկրորդ անգամ կխաղա «Ռոլան Գարոսի» քառորդ եզրափակչում (2019, 2023): Մեծ սաղավարտի մրցաշարերում նրա բարձրագույն նվաճումը Ավստրալիայի (2023) և ԱՄՆ (2022) բաց առաջնություններում կիսաեզրափակիչ դուրս գալն է։