Ակնաբույժ Սերգեյ Խոմյակովը Gazeta.Ru-ի հետ զրույցում բացատրել է՝ ինչպես կարելի է կանխել «էկրանային համախտանիշի» զարգացումը և պաշտպանել աչքերը համակարգչով աշխատելիս։
Մասնագետի խոսքով՝ կանոնավոր համակարգչով աշխատելու դեպքում աչքերը պաշտպանելու համար անհրաժեշտ է պահպանել մի քանի պարզ կանոն, որոնք սահմանված են նման աշխատանք կատարողների համար։
Բացի այդ, հարկավոր է ընտրել ճիշտ աթոռ ու կարգավորել դրա բարձրությունն ըստ էկրանի դիրքի։ Շատ կարևոր է նաև աշխատավայրի լուսավորությունն ու միկրոկլիման, ինչպես նաև ճիշտ մոնիտորի ընտրությունը, որը պետք է ունենա լավագույն լուծաչափն ու թարթման արագությունը։
Ինչպես եզրափակել է Խոմյակովը, եթե կան բժշկի կողմից նշանակված շտկող միջոցներ, ապա անգամ համակարգչով աշխատելու դեպքում դրանք պետք է կիրառվեն բացառապես մասնագետի խորհուրդ տված ռեժիմով։