Ինչ տեղի կունենա, եթե ներքնակի վրա սոդա ցողեք (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչ տեղի կունենա, եթե ներքնակի վրա սոդա ցողեք

Կերակրի սոդան կենցաղում օգտագործվող անփոխարինելի միջոց է։ Marketium.ru կայքը գրում է, որ այն կարելի է օգտագործել ատամի մածուկի փոխարեն, մարմնի և դեմքի համար սկրաբների բաղադրության մեջ։ Սոդայի օգնությամբ կարող եք մաքրել ամենակեղտոտ հատվածը, ախտահանել լվացարանը, ազատվել բորբոսից։

Ներքնակը մաքրելը ևս կարևոր է։ Մենք անկողնում նվազագույնը 7 ժամ ենք անցկացնում, իսկ բարակ սպիտակեղենը չի կարող այն պաշտպանել կեղտից՝ քրտինք, մաշկի մահացած բջիջներ, փոշի. այս ամենը հանգեցնում է միկրոբների բազմացման։ Պարբերաբար չմաքրելու պայմաններում սա նույնիսկ կարող է որոշակի խնդիրների հանգեցնել։ Իսկ անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ սովորական կերակրի սոդան կարող է սպանել բակտերիաներին։

Ինչպես մաքրել ներքնակը կերակրի սոդայի օգնությամբ

Ձեզ հարկավոր է մեկ տուփ սոդա, մի փոքր եթերային յուղ և փոշեծծիչ։ Շրջեք ներքնակը, սոդայի մեջ 10-20 կաթիլ ցանկացած եթերային յուղ լցրեք և լավ խառնեք։ Սոդան ցողեք ներքնակի վրա։ Նվազագույնը մեկ ժամ թողեք, որպեսզի սոդան և եթերային յուղը հասցնեն կատարել իրենց գործը։ Մեկ ժամ անց ներքնակը մաքրեք փոշեծծիչով, որպեսզի սոդան մաքրվի։ Կնկատեք, որ ներքնակը ոչ միայն լավ հոտ կունենա, այլև կմաքրվի։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը



Նման նյութեր