«Ես սովորել եմ չուղղել մարդկանց, նույնիսկ երբ գիտեմ, որ նրանք սխալ են: Բոլորին կատարյալ դարձնելու բեռն ինձ վրա չէ։ Աշխարհն ավելի արժեքավոր է, քան կատարելությունը։ Երջանկությունն ընտրություն է»… Ներկայացնում ենք Էնթոնի Հոփքինսի կյանքի 14 կանոնները:
1. Սիրելով իմ ծնողներին, եղբայրներին, քույրերին, կնոջը, երեխաներին և ընկերներին՝ այժմ սկսել եմ սիրել ինքս ինձ:
2 .Ես հասկացա, որ ես «Ատլանտը» չեմ: Աշխարհն իմ ուսերին չէ:
3. Ես դադարեցի սակարկելը միրգ ու բանջարեղեն վաճառողների հետ։ Մի քանի կոպեկն ինձ չեն կոտրի, բայց այն կարող է օգնել աղքատին գումար հավաքել իր դստեր ուսման համար:
4. Ես մատուցողուհուն մեծ թեյավճարներ եմ թողնում: Հավելյալ գումարը կարող է ժպիտ առաջացնել նրա դեմքին: Նա գումար է վաստակում ավելի շատ տանջվելով, քան ես:
5. Ես դադարեցի ասել տարեց մարդկանց, որ նրանք արդեն բազմիցս պատմել են այդ պատմությունը: Պատմությունը ստիպում է նրանց քայլել հիշողության արահետով և վերապրել իրենց անցյալը:
6. Ես սովորել եմ մարդկանց չուղղել նույնիսկ այն ժամանակ, երբ գիտեմ, որ նրանք սխալ են: Բոլորին կատարյալ դարձնելու բեռն ինձ վրա չէ։ Աշխարհն ավելի թանկ է, քան կատարելությունը:
7. Ես հաճոյախոսություններ եմ անում ազատ ու անկաշկանդ: Հաճոյախոսություններն ուրախացնում են ոչ միայն ստացողին, այլև՝ ինձ։ Եվ մի փոքրիկ խորհուրդ հաճոյախոսություն ստացողին․ երբեք, ԵՐԲԵՔ մի՛ հրաժարվեք, պարզապես ասեք՝ «շնորհակալություն»։
8. Ես սովորել եմ անտեսել վերնաշապիկի ծալքը կամ բիծը: Անհատականությունն ավելի բարձր է խոսում, քան արտաքինը:
9. Ես հեռանում եմ այն մարդկանցից, որոնք ինձ չեն գնահատում: Նրանք կարող են չիմանալ իմ արժեքը, բայց ես գիտեմ:
10. Ես սառնասրտություն եմ պահպանում, երբ ինչ-որ մեկը կեղտոտ է խաղում՝ «առնետավազքի» ժամանակ ինձ շրջանցելու համար: Ես առնետ չեմ և ոչ մի ռասայի չեմ պատկանում։
11. Ես սովորում եմ չամաչել իմ զգացմունքներից։ Իմ զգացմունքներն ինձ մարդ են դարձնում:
12. Ես հասկացա, որ ավելի լավ է թողնել էգոն, քան վերջ տալ հարաբերություններին: Իմ էգոն ինձ հետ կպահի ճանապարհից, մինչդեռ հարաբերություններում ես երբեք միայնակ չեմ լինի:
13. Ես սովորեցի ամեն օրն ապրել այնպես, ասես վերջինն է: Ի վերջո, այն կարող է լինել վերջինը:
14. Ես անում եմ այն, ինչն ինձ երջանիկ է դարձնում։ Ես պատասխանատու եմ իմ երջանկության համար և պարտական եմ նրան։ Երջանկությունն ընտրություն է։ Դուք կարող եք երջանիկ լինել ցանկացած ժամանակ, պարզապես որոշե՛ք լինել։