Գայանե Հակոբյանը զղջացե՞լ է. նա ազատ կարձակվի. irakanum.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Գայանե Հակոբյանը զղջացե՞լ է. նա ազատ կարձակվի. irakanum.am

Ինչպես արեն տեղեկացրել ենք, 44 -օրյա պատերազնում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկի՝ Գայանե Հակոբյանի պաշտպանները դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեցին, որ իրենց ու իրենց վստահորդի միջև դիրքորոշման փոփոխություն է եղել, նրանք այլևս պաշտպանություն չեն իրականացնելու Գայանե Հակոբյանի նկատմամբ։

Փաստաբանների պնդմամբ՝ այդպիսի ցանկություն է հայտնել հենց Գայանե Հակոբյանը։

Irakanum.am-ի տեղեկություններով դռնփակ դատական նիստում Աշոտ Փաշինյանը հայտարարել է, թե ցանկանում է, որ Գայանե Մարտիրոսյանն ազատ արձակվի։

Կայքին նաև հայտնի դարձավ, որ զոհված զինծառայողի մայրը միջնորդել է արագացված դատաքննություն իրականացնել և ասել է, որ զղջում է կատարվածի համար։

Չի բացառվում, որ Գայանե Հակոբյանն ազատ արձակվի։