Կանաչ թեյի օգտագործումը բարենպաստ ազդեցություն է ունենում սրտանոթային համակարգի և տրամադրության վրա։ Այս մասին ուրբաթ օրը՝ հունիսի 9-ին, հայտնել է գաստրոէնտերոլոգ, հիվանդանոցի թերապևտիկ բաժանմունքի վարիչ Աննա Սվիրիդովան։
Նրա խոսքով՝ ըմպելիքը պարունակում է բազմաթիվ նյութեր, որոնք դրական են ազդում օրգանիզմի վրա։ Մասնավորապես խոսքը տաննինների, ալկալոիդների, ֆլավոնոիդների և A, C, P, B վիտամինների մասին է: Այսպիսով, այս նյութերի շնորհիվ մարդը սկսում է ավելի երջանիկ և կենսուրախ զգալ:
«Կանաչ թեյը պարունակում է նաև L-theanine նյութ, որն օգնում է հանգստացնել մկանները և բարելավել տրամադրությունը: Ըմպելիքը պարունակում է կատեխիններ, որոնք կարող են ունենալ հակաօքսիդանտ ազդեցություն»,- ասել է Սվիրիդովան Gazeta.Ru-ին տված հարցազրույցում։
Բժիշկը մատնանշել է կանաչ թեյի հակամանրէային ազդեցությունը․ այն կարելի է օգտագործել ողողումների համար։