Ֆիննական HMD Global Oy ընկերությունը, որը տիրապետում է Nokia բրենդի բացառիկ իրավունքներին, նախատեսում է Mobile World Congress ցուցահանդեսում ներկայացնել նախկինում ժողովրդականություն վայելած Nokia 3310 հեռախոսի ժամանակակից տարբերակը: Այդ մասին հաղորդում է VentureBeat-ը:
Հեռախոսը կարժենա 59 եվրո: Ընկերությունն ակնկալում է, որ 3310 մոդելը կգնեն որպես երկրորդ հեռախոս` նոստալգիկ զգացմունքներից ելնելով:
Բացի այդ, միջոցառմանը կներկայացվեն ֆիննական բրենդի ևս երեք մոդելներ` Nokia 3 (գինը 149 եվրո), Nokia 5 (199 եվրո) և Nokia 6 ( 249 եվրո) սմարթֆոնները:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ փետրվարի 26-ին Բարսելոնայում կայանալիք Mobile World Congress-ում HMD Global-ը ներկայացնելու է իր Android-սմաթֆոնը: