Հայտնի խորվաթ թավջութակահար HAUSER-ը Երեւաում կայանալիք իր մենահամերգից առաջ հատուկ տեսաուղերձով կիսվել է հայ երկրպագուների հետ։
«Իմ սիրելի հայ երկրպագուներ։ Չեմ հավատում, որ սա տեղի է ունենում։ Կյանքումս առաջին անգամ այցելելու եմ ձեր գեղեցիկ երկիր՝ Հայաստան, որտեղ «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում համերգով հանդես եմ գալու ձեզ համար։ Հունիսի 17-ին անհամբերությամբ կսպասեմ ձեզ, որպեսզի ձեզ հետ կիսվեմ գեղեցիկ երաժշտւթյամբ»,-ասում է երաժիշտը։
HAUSER-ի համերգը տեղի է ունենալու հունիսի 17-ին՝ ժամը 20:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։