Բրիջիթ Բարդոն բալետի դասարանում Փարիզում, 1946թ.
Այս լուսանկարում Բրիջիթ Բարդոն 12 տարեկան էր, սկսնակ բալետի պարուհի և շատ շնորհալի: Հաջորդ տարի նա 8 դիմորդներից մեկն էր հարյուրավորներից, որոնք ընդունվել էին հեղինակավոր Պարի ազգային կոնսերվատորիա:
Երկու տարի անց նա հայտնվում է ամսագրի շապիկին…Սակայն որոշում է թողնել բալետը 1950 թվականին: Նրա առաջին ամուսինը՝ կինոռեժիսոր Ռոժե Վադիմը, ասում էր, որ նա կդառնար բալետի մեծ պարուհի, եթե ինքը չգար և չամուսնանար նրա հետ:
Հետագայում Վադիմն ամուսնացել է Կատրին Դենյովի և Ջեյն Ֆոնդայի հետ։ Նա անգամ գիրք է գրել այս երեք գերաստղերի հետ իր կյանքի մասին…