
Աննա Վարդապետյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ է նշանակել Երևանի դատախազ Լիլիթ Գրիգորյանին, ում Երևանի դատախազ ևս նշանակել էր ինքը։
Նշենք, որ Լիլիթ Գրիգորյանի դստերը` Էլեն Մարգարյանին էլ Աննա Վարդապետյանը վերջերս նշանակել է իր օգնական, Գրիգորյանի մյուս դուստրն էլ դատախազ է, ընդ որում դուստրը դատախազ էր եղել վերջին ամիսներին մոր ենթակայության տակ` Երևան քաղաքի դատախազությունում։