«Մեր իշխանության ժամանակ ԱԱԾ-ն հեռախոսահամար չէր տալիս, որ գերի ընկնելիս զանգահարեն». Մամիջանյանը՝ ՔՊ-ականին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Մեր իշխանության ժամանակ ԱԱԾ-ն հեռախոսահամար չէր տալիս, որ գերի ընկնելիս զանգահարեն». Մամիջանյանը՝ ՔՊ-ականին

Այսօր խորհրդարանում ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հարց ուղղեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին՝ հետաքրքրվելով, թե 2017 թվականին Հայաստանում քանի՞ տնտեսական մենաշնորհ է մոտավորապես եղել։

«Օրինակ, ես որ այդ թեմայով խոսում եմ, աչքաչափով առաջին բանը, որ միտս է գալիս՝ բանան է, ենթադրենք, կարող է լինել բենզինը, բայց բենզինը չեմ ասում՝ հաշվի առնելով, թե ինչ ասոցիացիաներ կարող է առաջացնել ձեզ մոտ՝ հաշվի առնելով հայտնի դատական գործը»,- նշեց իշխանական պատգամավորը։

Պատասխանելով հարցին, Հայկ Մամիջանյանը նախ իշխանական պատգամավորին ուղղեց՝ ասելով, որ հայտնի գործը ոչ թե բենզինի հետ է կապված, այլ դիզվառելիքի։

«Այդ հայտնի շինծու դատական գործը ՀՀ-ի վրա նստել էր մի քանի միլիոն, սա այն գումարն է, որը դուք ներել եք այն վկային, որ ինքը չանցնի ԴԱՀԿ-ով, դա գումարն է նախագահ Սարգսյանի դեմ կեղծ ցուցմունք տալու։ Սա ամեն դեպքում մեր քաղաքացիներն իմանան»,- նշեց Հայկ Մամիջանյանը։

Մենաշնորհների վերաբերյալ էլ Հայկ Մամիջանյանն ասաց, որ 2018 թվականից մինչև այսօր, եթե չի սխալվում՝ բենզինի ներկրման չափաբաժիների հատվածում շատ քիչ փոփոխություն է եղել, նույնը՝ շաքարավազի ներկրման չափաբաժինների մասով։

«Մինչև 2018 թվականն անդադար խոսվում էր, որ մի շարք ապրանքների հետ կապված մենաշնորհներ կան, որ պետությունն է դա անում։ Իմ տեղեկություններով, բենզինի ներկրման չափաբաժինները շատ քիչ են փոխվել, բանանը, դե, ձեր իշխանության սիմվոլն է, դա դուք ինձանից լավ կիմանաք»,- շեշտեց նա։

Վահագն Ալեքսանյանը Հայկ Մամիջանյանից նաև հետաքրքրվեց, թե ինչքա՞ն ընտրակաշառք է տվել քաղաքացիներին, որ իրեն ընտրեն պատգամավոր, Հայկ Մամիջանյանը պատասխանեց, որ քաղաքացիներն ընտրել են «Պատիվ ունեմ» խմբակցությանը` լավ հասկանալով, թե ինչ ձայն է գալիս «Եռաբլուրից»։

«Հիշելով, որ մինչև ձեր աղետալի իշխանությունն իրենք անվտանգ գնում էին Արցախ։ Մեղրի ու Սյունիք գնալուց՝ ինձ չէին զանգում-ասում՝ տալո՞ւ է մինչև շաբաթ-կիրակի։ Մեր իշխանության ժամանակ ԱԱԾ-ն հեռախոսահամար չէր տալիս, որ գերի ընկնելիս զանգահարեն»,- շեշտեց Հայկ Մամիջանյանը։

Զվարթ Խաչատրյան

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում