
83-ամյա հոլիվուդյան դերասան Ալ Պաչինոն և նրա երիտասարդ ընկերուհին՝ 29-ամյա Նուր Ալֆալլան, տղա են ունեցել:
Զույգի ներկայացուցիչը հինգշաբթի հայտնել է ուրախալի լուրը բացառապես DailyMail.com-ին՝ բացահայտելով նաև նորածնի անունը:
Հայտարարությունում ասվում է. «Ես հաստատում եմ, որ Ալ Պաչինոն և Նուր Ալֆալլահը որդի են ունեցել՝ Ռոման Պաչինո անունով»:
Նշվում է, որ Պաչինոյի համար սա չորրորդ երեխան է, իսկ նրա սիրելիի համար՝ առաջինը: