Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը կդառնա Daily Mail թերթի նոր սյունակագիրը. Politico
Advertisement 1000 x 90

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը կդառնա Daily Mail թերթի նոր սյունակագիրը. Politico

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը կդառնա բրիտանական Daily Mail թերթի նոր սյունակագիրը: Այս մասին հայտնում է Politico պարբերականը ՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ինչպես նշում է պարբերականը, ավելի վաղ՝ հունիսի 16-ին, Daily Mail-ն առաջին էջում հայտնել է, որ վաղվանից թերթում կսկսի աշխատել նոր սյունակագիր:

Երեք տարբեր աղբյուրներ հաստատել են, որ today’s Mail-ի առաջին էջում հայտնված նոր սյունակագիրը Ջոնսոնն է։

Politico-ի աղբյուրը մանրամասնում է, որ Ջոնսոնին «վեցանիշ գումար» են խոստացել շաբաթական սյունակ վարելու համար:

Պարբերականը շեշտում է, որ դա նախկին վարչապետին հիանալի հարթակ է տալիս, որտեղից նա կարող է քննադատել Թագավորության ներկայիս վարչապետ Ռիշի Սունակին: