Հոգեբան Դենիս Դոլգովը հորդորել է արձակուրդի ընթացքում անջատել հեռախոսը։ Իր Telegram ալիքում նա ասել է, որ սա աշխատանքային մտքերից փախչելու և հանգստանալու միակ միջոցն է։
Դոլգովի խոսքով՝ նախքան արձակուրդ գնալը, պետք է հասկանալ, թե ինչ կարող է պատահել, եթե երկու շաբաթով կտրվեք աշխատանքային գործընթացից։
«Արձակուրդի մեկնելիս անջատեք ձեր աշխատանքային հեռախոսը՝ թողնելով ձեր ամենավստահելի աշխատակցին պահուստային հեռախոսհամար շատ կատաղի, ֆորսմաժորային իրավիճակի դեպքում շտապ կապ հաստատելու համար»,-ասել է մասնագետը։
Դոլգովը խորհուրդ է տվել նախազգուշացնել գործընկերներին, որ որոշ ժամանակով հանգստի մեկնողի պարտականությունները կկատարի մեկ այլ անձ, ում փոխանցվել են իր լիազորությունները։
«Փոստին և բոլոր աշխատող մեսենջերներին ուղարկեք ավտոմատ պատասխան՝ «ես արձակուրդում եմ, կապ հաստատեք ինձ հետ այսինչ ժամանակ անց»։ Անհրաժեշտության դեպքում նշեք ձեզ փոխարինող անձի տվյալները»,- խորհուրդ է տվել նա։