«ՀՀԿ-ն հասավ իր մուրազին»
Advertisement 1000 x 90

«ՀՀԿ-ն հասավ իր մուրազին»

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս ընտրակարգով ու Ընտրական օրենսգրքով ՀՀԿ-ն հասավ իր մուրազին։ Վերջապես կարողացավ գոնե ընտրությունների շրջանում քողարկել այն, ինչը նախկնում չէր անում։ Ի համեմատ նախկին ընտրությունների՝ ՀՀԿ համամասնական ցուցակը գեղեցիկ զարդարված մանեկեններով ցուցափեղկ է հիշեցնում, բաղկացած ոչ օդիոզ, չկոռումպացված դեմքերից, միջին սերնդի, կրթված և ուսյալ մարդիկ։

Մինչդեռ ամեն ընտրատարածքի վարկանիշայինով խնամքով թաքցված ախպերությունն է՝ ձայն բերող տասովչիկներով, կրիմինալով ու օլիգարխիայով։ Համամասնական ցուցակը այս դրական ազդանշանը կտա ընտրողներին, մեղմելով նրանց զայրութն դժգոհությունը, վաստակելով միամիտների քվեն ավելի մեղմ ու հնարամիտ ձևերով, իսկ ռեալ գետնի վրա «ախպերությունը» կաշխատի ավելի շատ ձայներ բերելու վրա։

Ըստ որում, կրկին ի տարբերություն անցյալի, այդ բոլոր դեմքերը մեկ ցուցակում չեն լինի, որ մարդկանց դժգոհության գույները չխտանան։ Նրանք բավական ցրված կլինեն ռեյտնգային ցուցակներով՝ ավելի նվազ դժգոհություն հարուցելով»։



Նման նյութեր