Oragir.News-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ է հարուցված ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի դեմ` լիազորությունների չարաշահման հոդվածով։
Մեզ հայտնի դարձավ, որ նրան անգամ կարող են կալանավորել։
Գործը հարուցված է Վերաքննիչ քրեական դատարանում «ստվերային նախագահ» ընտրելու դեպքի առթիվ։
Փորձեցինք մեկնաբանություն ստանալ ԲԴԽ-ից, ԱԱԾ-ից։ ԱԱԾ լրատվական ծառայությունից հայտնեցին, որ որևէ հարցով մեկնաբանություն չեն տալիս, և հարցերի պատասխաններ ստանալու համար անհրաժեշտ է գրավոր հարցում ուղարկել։
ԲԴԽ մամլո խոսնակ Լիլիթ Շաբոյանն ասաց, որ իրենք նման տեղեկություն չունեն։