Վիժվածքի չափազանց վտանգավոր հայտարարությունը․ Ռուբեն Հակոբյան
Advertisement 1000 x 90

Վիժվածքի չափազանց վտանգավոր հայտարարությունը․ Ռուբեն Հակոբյան

Վիժվածքի չափազանց վտանգավոր հայտարարությունը

Այսպիսի պրոֆեսիոնալ ստախոս, ՀՀ Սահմանադրությանն ու Միջազգային իրավունքի վրա ոտքերրը մաքրող այսպիսի ազգադավ երևույթ բնությունը մեզանում երևի չի ծնել։

Այս տգետ ու գավառական аферист երկոտանին, փաստորեն, կեղծելով փաստերը, կրկնելով և պաշտպանելով թշնամու ավելի քան երեք տասնամյակ շարունակ միջազգային կառույցներին ներկայացրած թեզերը, ի պաշտոնե վերջնականապես հաստատեց, որ Հայաստանը այս տարիների ընթացքում եղել է հարեւան պետության նկատմամբ հողային պահանջ ներկայացրած և մինչեւ այժմ ագրեսիա իրականացնող երկիր՝ տարբեր չափաբաժիններով մեղադրելով Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։

Սրանով դահիճը թշնամուն տվեց ևս մեկ անխոցելի փաստ, ինչը, թուրք-ադրբեջանական տանդեմն օգտագործելով, կլիգիտիմացնի առաջիկայում սպասվող իր ռազմական գործողությունները։ Այնպես, ինչպես 44-օրյա պատերազմը նախաձեռնելիս օգտվեց «Արցախը Հայաստան է և՝ վերջ» ոչմիթիզական դարձած այս անհայրենիք ազգադավի պահանջատիրական սադրիչ հայտարարությունից։

Այս ինքնախոստովանական ցուցմունքի վրա հղում անելով, ադրբեջանական կողմը, Միջազգային իրավունքի սահմաններում, նոր պահանջներ է ներկայացնելու «օկուպանտ» Հայաստանին, ինչի մասին տարբեր մակարդակներում արդեն հայտարարել են։ Խոսքը կոնտրիբուցիայի՝ ռազմատուգանքի մասին է՝ 50-60 մլդ. դոլարի սահմաններում։

Կարծում եմ նախագահները չպետք է անարձագանք թողնեն իրենց հասցեին հնչեցրած այս շինծու և վտանգավոր մեղադրանքները։

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր