Ինչը կարող է դառնալ խուճապային գրոհի պատճառ
Advertisement 1000 x 90

Ինչը կարող է դառնալ խուճապային գրոհի պատճառ

Նյարդաբան Նատալյա Շինդրյաևան gazeta.ru-ի հետ զրույցում պատմել է՝ ինչը կարող է խուճապային գրոհի պատճառ դառնալ։

Մասնագետի խոսքով՝ խուճապային գրոհի խթանները յուրաքանչյուր բուժառուի մոտ անհատական են լինում, սակայն դրանց թվում կան մի քանիսը, որոնք ավելի տարածված են, քան մյուսները։ Դրանց շարքին են դասվում ծանր սթրեսային իրավիճակները, անծանոթ վայրում գտնվելը, փակ տարածքում կամ հասարակական տրանսպորտում գտնվելը, բարձր ձայները, ալկոհոլը կամ ծխախոտը։ Համեմատաբար հազբադեպ հանդիպող խթաններից են անսովոր վառ համը, հեռախոսազանգերն ու սեռական ակտը։

«Խուճապային գրոհների նենգությունն այն է, որ շատ հաճախ դրանք տեղի են ունենում լիարժեք հանգստի և նույնիսկ քնի ժամանակ: Այդ կերպ այլ ելքի բացակայության դեպքում օրգանիզմը թոթափում է օրվա ընթացքում կուտակված սթրեսը»,- նշել է փորձագետը։