Աշխարհի ամենահայտնի միլիարդատերերից երկուսը` Tesla, SpaceX, Twitter ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը և Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, պայմանավորվել են մենամարտել իրար դեմ, հայտնում է bbc.com-ը:
Մասկը Twitter-ում իր միկրոբլոգի հարթակում հաղորդագրություն էր հրապարակել այն մասին, որ «պատրաստ է վանդակի մեջ կռվել Ցուկերբերգի հետ»:
Դրանից հետո Ցուկերբերգը հրապարակել է Մասկի գրառման էկրանակադրը՝ «Ուղարկիր ինձ վայրը» մակագրությամբ։
Այնուհետև Մասկը Ցուկերբերգին պատասխանել է՝ «Վեգաս, Octagon»: Աղբյուրը մանրամասնում է, որ Octagon-ը մրցավայր է, որն օգտագործվում է UFC մենամարտերի համար:
52-ամյա Մասկը նաև հավելել է, որ «գրեթե երբեք չի մարզվում, բացառությամբ երեխաներին վերցնելուց և օդ նետելուց»: Միևնույն ժամանակ, 39-ամյա Ցուկերբերգն զբաղվում է խառը մենամարտերով(MMA) և վերջերս հաղթել է ջիու-ջիցուի մրցաշարում: