Գռզոն է հայտարարագիր ներկայացրել՝ փորձելով «պատմել», թե որքան է հասցրել կուտակել, ինչ ունեցվածքի տեր մեկն է. տասնյակ անշարժ գույք, միլիարդավոր դրամներ, ծով բիզնեսներ ու նույնիսկ երկու վարկ՝ որոնց մայր գումարի մնացորդը տարեվերջին եղել է մոտ 68 մլն դրամ: Նաև պարզվել է, օրինակ, որ Գռզոն հանգստի մեծ սիրահար է՝ իր «կայֆի» համար փողեր չխնայող. տարվա ընթացքում նա 2 անգամ ծախս է արել հանգստի համար՝ ընդհանուր 77․6 մլն դրամ:
Գռզոյի հայտարարագրում, սակայն, ամենաշատն աչք է ծակում նրա ձեռքի ժամացույցը, որը նա ձեռք է բերել պատերազմից հետո՝ 2021-ին. ժամացույցի արժեքը կազմել է 23 մլն դրամ կամ ավելի քան 60000 դոլար:
Իհարկե, Գռզոն Նիկոլից շատ ավելի ազնիվ է գտնվել. չնայած դոլարային մուլտիմիլիարդատեր են երկուսն էլ, բայց այս մեկը, ըստ երևույթին,պայմանավորված ինչ-ինչ գործոններով, ինք զինք չքավոր չի ներկայացրել՝ գտնելով, որ անհատակ ունեցվածքի ու դրանից բխող համապատասխան համբավի պարագայում պարզ անբարոյականություն ու աչք ծակող կեղծիք կլիներ, եթե ինքն իրեն չքավոր հռչակեր՝ կրկնելով Նիկոլի ձեռագիրը, որ Գռզոյից է՛լ ավելի հարուստ մեկն է այլևս:
Մյուս կողմից՝ Գռզոն չի կարողացել ներկայացնել այնպիսի մի հայտարարագիր, որն իրեն անխոցելի կդարձներ իմիջային առումով: Օրինակ՝ հարց է առաջանում՝ հանդիսանալով մի քաղաքական թիմի անդամ, որն ինքն իրեն ներկայացնում է՝ պարզ ժողովրդի շահերի պաշտպան՝ իշխանության գալով հարուստների կապրիզները քննադատելով՝ արդյոք պարտադի՞ր էր հետպատերազմյան այս ծանր փուլում ձեռքի ժամացույցին տալ 60000 դոլար: Օրինակ՝ Գռզոն գիտի՞. որ իրենից անհամեմատ ավելի հարուստ Բիլ Գեյթսը ընդամենը 40 դոլարանոց «Casio» է կրում, իսկ աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը հանդիսացող Վլադիմիր Պուտինը՝ Գռզոյի ժամացույցից վեց անգամ ավելի էժան արժողությաբ «Blancpain»: Հիմա որ 60000 դոլարի փոխարեն ասենք մի 5000 դոլարանոց «Cartier» կրեր Գռզոն (դե օլիգարխ տղա ա, ինչպե՞ս կարող է Բիլ Գեյթսի նման «բատանիկի» նման համեստ լինել), ԱԺ նիստերից կուշանա՞ր, թե՞ թանկ հանգստի չէր կարողանալու մեկնել՝ ուշանալով ինքնաթիռից: 60000-անոց ժամացույցն էլ 15 մլն-անոցն էլ, 500 դոլարանոցն էլ ու նույնիսկ Գեյթսի Casio-ն էլ խոշոր հաշվով նույն հիմնական գործառույթն են ճշգրտորեն իրականացնում, ի՞նչ իմաստ ունի աչք ծակել չքավորության մեջ խեղդվող երկրում հատկապես մի դեպքում, երբ ձեռք բերածդ ունեցվածքի ծագումնաբանությունն այդպես էլ առեղծված է մնում:
Չնայած Գռզոյից ի՞նչ նեղանանք, բա Հակոբյան Աննայի չափ չկա՞ էս տղեն. Նիկոլի կնիկն էլ 30000 դոլարանոց ժամացույց է կապում մի դեպքում,երբ մինչև երեկ բնակվում էր ղռերում…
Նյութի աղբյուր՝ Armeniannews.Info