
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները ֆիքսել են լուսանի ցերեկային զբոսանքը։
Նշենք, որ լուսանը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Նա բնակվում է անտառներում, անտառամերձ ժայռերում։ Ականջների ծայրերին ունի վեր ցցված վրձնաձև մազափունջ, իսկ այտերին՝ թավ այտամորուս: