Նավթային մագնատ Ջոն Ռոքֆելլերի անունը մինչև հիմա համարվում է հարստության սիմվոլ: Նա իր կարողությունը վաստակել է` սկսելով զրոյից, ընդ որում, իր կարողության մի մասը նա ստաբիլ օգտագործել է բարեգործության համար:
Ձեզ ենք ներկայացնում կյանքի կանոնները, որոնցով ղեկավարվել է Ջոն Ռոքֆելլերը, որպեսզի հասնի նման բարձրունքների:
1. Միշտ աշխատեք յուրաքանչյուր աղետ վերածել նոր հնարավորության:
2. Պետք չէ վախենալ մեծ ծախսերից, պետք է վախենալ փոքր եկամուտներից:
3. Ով ամբողջ օրն աշխատում է, նա ժամանակ չի ունենում փող աշխատելու համար:
4. Ձեր բարօրությունը կախված է Ձեր սեփական որոշումներից:
5. Եթե Ձեր միակ նպատակը հարուստ դառնալն է, ապա Դուք երբեք դրան չեք հասնի:
6. Բիզնեսի վրա հիմնված ընկերությունն ավելի լավ է, քան ընկերության վրա հիմնված բիզնեսը:
7. Գիտե՞ք, ինչն է ամենամեծ հաճույքը պատճառում: Տեսնել, թե ինչպես են դիվիդենտները գալիս` ներդրված ջանքերից:
8. Բավարար չէ ուղղակի ճիշտ վարվել: Գլխավորը՝ թույլ տալ մարդկանց իմանալ, որ Դուք ճիշտ եք վարվում:
9. Ավելի շուտ կվարձեն էնտուզիազմով մարդու, քան նրան, ով ամեն ինչ գիտի:
10. Համառության շնորհիվ ամեն ինչի` ճիշտ թե սխալ, լավ թե վատ, կարող ես հասնել:
11. Ոչ ոք երբեք գլխի չի ընկնում, թե ով կդառնա ինքն այս կյանքում, բայց միշտ պետք է իմանալ, որ ծվել ես ավելի շատ ինչ-որ բանի համար:
12. Մի վախեցիր հրաժարվել լավից` լավագույնի օգտին:
13. Յուրաքանչյուր աշխատած միլիոնի համար կարող եք հաշիվ տալ, բացի առաջինից:
14. Վաստակեք հեղինակություն, և այն կաշխատի Ձեզ համար:
15. Չկա առավել արժեքավոր որակ յուրաքանչյուր բնագավառում, քան համառությունը: Համառությունը կարող է հաղթահարել ամեն ինչ, նույնիսկ բնության օրենքները: