Մեր տրամադրությունն ազդում է մեր կյանքի յուրաքանչյուր բնագավառի վրա։ Կարելի է ըստ ծաղիկների էմոցիոնալ վիճակի թեստ հանձնել, որը ոչ միայն կօգնի հասկանալ ինքներդ ձեզ, այլ նաև լավ խորհուրդներ ստանալ։ Եթե դուք պատրաստ եք փոխել ձեր կյանքը դեպի լավը, ապա եկեք սկսենք!
Ընտրեք այն ծաղիկը, որը համապատասխանում է ձեր տրամադրությանը և ներքևում կարդացեք թե ինչ է պատմում ձեր մասին ձեր ընտրությունը․
1. Դուք գտնվում եք շատ անկայուն վիճակում։ Ներսում մերթ պատերազմ է, մերթ՝ կտրուկ զինադադար։ Այս ամենը պայմանավորված է բացառապես ձեր հոգնածությամբ։ Ավելի լավ է արձակուրդ վերցնել և հանգստանալ խաղաղ միջավայրում:
2. Ձեր էմոցիոնալ վիճակը շատ հանգիստ է։ Դուք սովորել եք ուշադրություն չդարձնել
դժվարություններին: Այնուամենայնիվ, երբեմն արժե ժամանակ հատկացնել խնդիրներին, որպեսզի դրանք աղետի չվերածվեն:
3. Տրամադրությունը խաղային է, իսկ գուցե նույնիսկ սիրային: Այժմ դուք շատ մեծ ուժ ունեք: Դուք կարող եք ամեն ինչ անել! Կարեւորը ցանկացած գործի մոտենալ նույն քաջությամբ և չվախենալ ռիսկից։
4. Ձեր հոգում տիրում են տխրությունն ու դատարկությունը։ Դուք չգիտեք, թե ինչպես լրացնել այն: Փորձեք ընթացիկ խնդիրներից անցնել ինչ-որ հաճելի տնային գործերի։ Այդ ժամանակ դուք կկարողանաք հաղթահարել ցանկացած դժվարություն։
5. Այժմ դուք զգում եք էներգիա: Պարզապես չափը մի անցեք ձեր ունակություններով: Մի մոռացեք հանգստի մասին. Դա ձեզ միայն օգուտ կտա, քանի որ ձեզ հարկավոր է շեղվել գործերից։
6. Ձեր մեջ ինչ-որ վրդովմունք է ապրում։ Ավելի լավ է հաղթահարեք այն, հակառակ դեպքում հետո դուք դժվարություններ կունենաք: Բաց թողեք ամեն բացասական բան և ուշադրություն դարձրեք ինքներդ ձեզ: