Պրիգոժինը որոշել է վերցնել կնոջ՝ երգչուհի Վալերիայի ազգանունը Վագների ապստամբության ֆոնին
Advertisement 1000 x 90

Պրիգոժինը որոշել է վերցնել կնոջ՝ երգչուհի Վալերիայի ազգանունը Վագների ապստամբության ֆոնին

Պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը հայտարարել է իր կնոջ՝ Վալերիա Պերֆիլովայի ազգանունը վերցնելու ցանկության մասին. պատճառը կատակներն են, որոնցում իրեն իբր շփոթում են իրեն «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ։ Այդ մասին Իոսիֆ Պրիգոժինը հայտնել է Ինստագրամի իր էջի սթորիներում:

«Բավական է արդեն: Ես վերցնում եմ կնոջս ազգանունը։ Ահա թե օր ստացվեց երեկ», – գրել է Պրիգոժինը:

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 24-ի առավոտյան Վագների ուժերը արգելափակել են Դոնի Ռոստովի վարչական շենքերը։ Այնուհետև զինված շարասյունը շարժվել է Մոսկվա: Հեղաշրջման փորձը չի ստացվել, Բելառուսի նախագահը միջնորդությամբ է հանդես եկել, իրավիճակը հարթվել է, որոշվել է Վագների մարտիկների դեմ քրեական պատասխանատվություն չկիրառել՝ հաշվի առնելով նրանց վաստակը Ուկրաինայի դեմ մղած մարտերում:

Այս ասմենի ֆոնին «սաստկացել են» նույն ազգանունը կրող պրոդյուսեր Պրիգոժինի մասին հումորներն ու տասնյակ մեմեր են ի հայջ եկել:

Ավելի վաղ Իոսիֆ Պրիգոժինն ասել էր, որ Վագների մասին կատակներն իրեն ծիծաղելի չեն թվացել։