Արհեստական ուղեղի հետազոտությամբ զբաղվող և փոդքասթերի հեղինակ-վարող Լեքս Ֆրիդմանը Twitter-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ նա ջիու-ջիցու է պարապում Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի հետ:
«Ահա լավագույն պահերը տեսահոլովակից, որտեղ ես և Մարկ Ցուկերբերգը ջիու-ջիցու ենք պարապում: Ես նույնպես ցանկանում եմ մարզվել Իլոն Մասկի հետ։ Հիանալի է տեսնել, որ և՛ Իլոնը, և՛ Մասկը ճամփորդում են մարտարվեստի աշխարհում»,- ասել է Ֆրիդմանը` կցելով տեսանյութի ամբողջական տարբերակի հղումը: Տեսանյութում երևում է, թե ինչպես են Ցուկերբերգն ու Ֆրիդմանը կատարում ոտքով նետումներ և խեղդող հնարքներ։
Այսպիսով, Meta-ի ղեկավարը պատրաստվում է ութանկյունում Մասկի հետ մենամարտին՝ MMA-ի կանոններով, որի մասին հայտարարվել էր անցյալ շաբաթ։
UFC-ի նախագահ Դանա Ուայթն ասել է, որ ինքը խոսել է ՏՏ ոլորտի երկու գործարարների հետ, և նրանք «լուրջ են տրամադրված»: Մենամարտի ստույգ ամսաթիվը դեռ հայտնի չէ։
Մասկն արդեն տեսել է Ֆրիդմանի տեսանյութը, որտեղ հակառակորդը հնարքներ է փորձարկում։ «Ես կգետնեմ նրան», – Twitter-ի գրառման տակ մեկնաբանել է միլիարդատերը: