
Մադոննան հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում՝ լուրջ բակտերիալ վարակի պատճառով, հայտնում է Sky News-ը։
Հրատարակության տվյալներով՝ երգչուհին հոսպիտալացվել է անցած շաբաթ օրը։ Հայտնի անձի մենեջերի խոսքով՝ այս հանգամանքների պատճառով նրա հյուրախաղերը չեղարկվել են։
«Նրա առողջական վիճակը գնալով լավանում է, բայց դեռ բժիշկների հսկողության տակ է։ Սպասվում է լիարժեք ապաքինում»,- վստահեցրել է նա Մադոննայի երկրպագուներին։
Նա նաեւ խոստացել է շուտով հայտարարել շրջագայության մեկնարկի նոր ամսաթիվը։