
Միկրոսկոպիկ չափսերի (657 x 222 x 700 միկրոն) պայուսակը Joopiter առցանց աճուրդում վաճառվել է ավելի քան 63.000 դոլարով, գրում է CNN-ը:
Մարդու աչքին հազիվ տեսանելի դեղնականաչավուն պայուսակը հիմնված է հայտնի Louis Vuitton նորաձևության տան ձեռքի պայուսակների դիզայնի վրա, թեև լյուքս դասի ապրանքանիշի հետ որևէ առնչություն չունի և New York art collective-ի գործն է:
Նշվում է, որ պայուսակն աղի հատիկից էլ փոքր է:
Պայուսակը ստեղծվել է երկու ֆոտոնային պոլիմերացման միջոցով՝ արտադրության տեխնոլոգիա, որն օգտագործվում է միկրո մասշտաբով պլաստիկ մասերի 3D տպագրության համար: Այն վաճառվել է թվային էկրանով հագեցած մանրադիտակի հետ, որի միջոցով կարելի է դիտել պայուսակը: