Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հավանություն է տվել ֆուտբոլային մարզադաշտերում կանանց ներկայությանը։ Այս մասին գրել է sportmail.ru-ն՝ հղում անելով ISNA գործակալությանը։
Երկրում շուրջ 45 տարի գործող արգելքը վերացնելու մասին այսօր հայտարարել է Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Մեհդի Թաջը։
«Կանայք կկարողանան մտնել մարզադաշտեր։ Բարեբախտաբար, Ազգային անվտանգության խորհուրդը հավանություն է տվել այս հարցին, որի իրականացման համար պատասխանատու է նշանակվել աշխատանքային խումբ։ Ներքին գործերի նախարարությունը, սպորտի և երիտասարդության քաղաքականության նախարարությունը, ֆուտբոլի ֆեդերացիան wu տեղեկատվության (հետախուզության) նախարարության երկու գործակալություն ծրագրում են կանանց մարզադաշտեր մտնելու մանրամասները», – ասել է Թաջը:
Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը նշել է, որ կանայք առայժմ կկարողանան հանդիպումներ դիտել միայն Սիրջան, Սպահան և Ահվազ քաղաքների չորս մարզադաշտերում։ Առաջիկայում Թեհրանի «Ազադի» 78 հազար տեղանոց մարզադաշտում, որտեղ հանդիպումներ է անցկացնում Իրանի ազգային հավաքականը, կնախապատրաստվի կանանց ներկայությանը։