Աշխարհի ամենահին ազգային թերթը հրատարակել է իր վերջին օրաթերթը 320 տարվա գործունեությունից հետո։
Վիեննական Wiener Zeitung օրաթերթը այլեւս չի տպագրվի օրենքի փոփոխությունից հետո, որը նշանակում է, որ թերթը դադարել է եկամտաբեր լինել որպես տպագիր արտադրանք։
Օրենքը ընդունվել է ապրիլին Ավստրիայի կոալիցիոն կառավարության կողմից, այն չեղարկել է իրավաբանական պահանջը, ըստ որի՝ ընկերությունները պետք է վճարեին թերթի տպագիր հրատարակությունում հանրային հայտարարությունների հրապարակման համար։ Wiener Zeitung-ը դրա հետեւանքով դադարում է լինել պաշտոնական տեղեկագիր։
Der Spiegel-ի տվյալներով՝ այս փոփոխությունը հանգեցրել է պարբերականի եկամուտների կորստի՝ 18 մլն եվրոյի չափով, եւ ստիպել է թերթին կրճատել 63 աշխատատեղ, իսկ խմբագրության 55 հաստիքից մնացել է 20-ը։
Թերթը կշարունակի հրապարակվել ինտերնետում, չնայած այդ պլանը դեռ քննարկվում է։
Թերթը, որը պատկանում է Ավստրիայի կառավարությանը, բայց անկախ է խմբագրության առումով, սկսել է լույս տեսնել 1703թ. օգոստոսից եւ այդ ընթացքում «փոխել» է 12 նախագահ, 10 կայսր եւ երկու հանրապետություն։