Տաք կաթը կատարյալ ըմպելիք է քնելուց առաջ, ասում է սննդաբան Քրիստինա Պլոտնիկովան։ Նա անվանել է դրա օգտակար հատկությունները։
Սննդաբանի խոսքով՝ տաք կաթը հանգստացնող ազդեցություն ունի տրիպտոֆանի՝ ամինաթթվի պարունակության շնորհիվ, որը նվազեցնում է սթրեսի մակարդակը։
Այնուամենայնիվ, որոշ մարդկանց մոտ կաթնամթերքի օգտագործումը կարող է անհանգստություն առաջացնել, զգուշացրել է Պլոտնիկովան։
Քնելուց առաջ օգտակար նաև բուսական թեյը, շարունակել է մասնագետը: Նա նշել է, որ շատ խոտաբույսեր պարունակում են հակաօքսիդանտներ և այլ նյութեր, որոնք ամրացնում են իմունային համակարգը։
«Անանուխը, ուրցը լավացնում են քունը, ազատում անքնությունից։ Երիցուկը, վալերիանան հանգստացնում և նվազեցնում են անհանգստությունը: Նաև երիցուկից, սամիթից կամ կոճապղպեղից պատրաստված բուսական թեյը հեշտացնում է մարսողությունը»,-ասել է նա: