
79-ամյա Միք Ջագերն ամուսնության առաջարկություն է արել իր սիրելիին՝ 36-ամյա բալերինա Մելանի Հեմրիքին։ «Մելանին շատ հստակ հասկացրել է, որ իր մատանին նշանադրության է, եւ նա այժմ նրա հարսնացուն է: Նրա ընտանիքը շատ լավ է ընդունել իրենց նշանադրության լուրը»,- The Mirror-ին պատմել է աղբյուրը: Զույգն ամուսնացել է վերջերս Նյու Յորք կատարած այցի ժամանակ։
Միք Ջագերը եւ Մելանի Հեմրիքը սկսել են հանդիպել 2014 թվականից։ Զույգն ունի ընդհանուր վեցամյա որդի։ Նա ծնվել է 2016 թվականի դեկտեմբերին եւ դարձել երաժշտի ութերորդ երեխան։