Թվարկվել են օդի աղտոտվածությամբ թոփ-5 քաղաքները
Advertisement 1000 x 90

Թվարկվել են օդի աղտոտվածությամբ թոփ-5 քաղաքները

IQAir-ի կողմից վերահսկվող տվյալների համաձայն, օդի վատթարագույն վիճակով աշխարհի հինգ քաղաքներից չորսը գտնվում է Հյուսիսային Ամերիկայում, ներառյալ Նյու-Յորքը, և այս մռայլ տարբերությունը խորանում է ողջ Կանադայում տեղի ունեցող անտառային հրդեհներով, որոնք ծխով հագեցած օդը տարածել են մայրցամաքով մեկ, տեղեկացնում է CNBC-ն։

Ներկայումս Նյու-Յորքը օդի որակի գրանցված 162 ինդեքսով աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով միայն Ջակարտային։

Տորոնտոն և Մոնրեալը զբաղեցնում են 3-րդ և 4-րդ տեղերը՝ համապատասխանաբար AQI-ի 155 և 153 ցուցանիշներով։

AQI-ի 150-ից բարձր ցուցանիշը համարվում է «առողջության համար վնասակար» օդ։

Հինգերորդ տեղը զբաղեցրած քաղաքը Վաշինգտոնն է՝ AQI 122 ցուցանիշով։ Այնտեղ օդի որակը մի փոքր է լավ ցուցակը գլխավորող հյուսիսամերիկյան երեք քաղաքից։ Վաշինգտոնի օդը «վնասակար է զգայուն խմբերի համար»։