«Ամեն կիրակի ականատես ենք լինում Բազիլիո կատվի և Ալիսա աղվեսի հերթական «խեղճ» ու «ժողովրդական» ֆոտոսեսիային». Նարեկ Մալյան
Advertisement 1000 x 90

«Ամեն կիրակի ականատես ենք լինում Բազիլիո կատվի և Ալիսա աղվեսի հերթական «խեղճ» ու «ժողովրդական» ֆոտոսեսիային». Նարեկ Մալյան

Նարեկ մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բազիլիո կատուն և Ալիսա աղվեսը ձևանում էին ժողովրդի ծոցից դուրս եկած, խեղճ, խոստանում էին Բուրատինոյին տանել «հիմարների երկիր» որտեղ կար «հրաշքների դաշտ»: Իրականում կատուն և աղվեսը Բուրատինոյին խաբում էին, որպեսզի խլեին նրա ձեռքից ամեն ինչ:

Մենք համարյա ամեն կիրակի ականատես ենք լինում Բազիլիո կատվի և Ալիսա աղվեսի հերթական «խեղճ» ու «ժողովրդական» ֆոտոսեսիային, իսկ իրականում նրանք ապրում են գերշքեղ և էլիտար կյանքով: Շաբաթը մեկ մի քանի լուսանկար են շպրտում հպաաաարտ ժողովրդի առջև փորձելով փրկել հպարտ Բուրատինոների երբեմնի սիրո վերջին պատառիկները… և հիմար բուրատինոների փողերով սեփական ինքնաթիռով թռնել եվրոպաները շոփինգների:

Բուրատինոների համար շաբաթը մեկ անգամ ժողովրդի ծոցից դուրս եկածի ֆոտոսեսիա անելով…»։



Նման նյութեր