Կյանքից հեռացել է Ռոբերտ դե Նիրոյի 19-ամյա թոռը
Advertisement 1000 x 90

Կյանքից հեռացել է Ռոբերտ դե Նիրոյի 19-ամյա թոռը

Հոլիվուդյան դերասան Ռոբերտ դե Նիրոյի թոռը՝ Լեանդրո Դե Նիրո Ռոդրիգեսը, մահացել է 19 տարեկանում, հայտնել է նրա մայրը։

Դրենա Դե Նիրոն՝ Ռոբերտի և դերասանուհի Դիանա Էբոթի որդեգիր դուստրը, Instagram-ում կիսվել է ողբերգական լուրով՝ հրապարակելով որդու լուսանկարը։ Նրա մահվան պատճառը դեռևս հայտնի չէ, գրում է mirror.co.uk-ը։

«Իմ գեղեցիկ, անուշ հրեշտակ: Ես քեզ անսահման սիրել եմ այն պահից, երբ զգացել եմ քեզ իմ որովայնում: Դու իմ սիրտն իմ ուրախությունն էիր և այն ամենը, ինչ մաքուր ու իրական է եղել իմ կյանքում: Կցանկանայի, որ հենց հիմա քեզ հետ լինեի: Երանի քեզ հետ լինեի: Ես չգիտեմ, թե ինչպես ապրել առանց քեզ, բայց ես կփորձեմ շարունակել և տարածել այն սերն ու լույսը, որը դու ինձ ստիպեցիր զգալ՝ դարձնելով քո մայրը: Հանգչիր խաղաղությամբ և հավերժական դրախտում, իմ սիրելի տղա», – գրել է Դե Նիրոյի որդեգիր դուստրը: