Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Արմեն Աշոտյանի այս լուսանկարը՝ գրելով. «Գողթում մի քանի թուփ ազնվամորի եմ աճեցնում: Երեկ տեսա, որ դրանք հասել են: Ամեն տարի Արմենը ճշտում էր, երբ են հասնելու գալիս էր Գողթ ազնվամորիները ուտում էր: Խորովածը անում էի միայնակ, Արմենը երբեք չէր օգնում:
«Ախպեր, ես խորոված անել չեմ սիրում»:
Ես մի թեթև մուննաթով խորովածը անում էի: Մի քիչ ներվայնացնում էի էդ ընթացքում: Իմ քաշած դամբուլի արաղն էինք խմում: Լիքը կռվում էինք:
2004 թվից երևի նույն արարողությունը ամեն տարի: Այդ ժամանակ ես մեքենա չունեի: Արմենը մի հատ սպիտակ 06 ուներ, բայց քշել չգիտեր: Մինչև հիմա էլ մեքենա քշել չգիտի:
Մեկ էլ հիշում եմ, որ գնացել էր Բաքու: Էդ օրերին էի սենց լարված Արմենին սպասում:
Ազատվես, քո փայ դամբուլի արաղը պահած ա: Խորովածը էլի ես կանեմ, մուննաթ դեմքով, ինչպես միշտ: Հետո կխմենք, կկռվենք ու կբարիշենք…
Նոր հասկացա, որ Աշոտյանի հետ նկար ոնց որ, թե չունեմ: