Արմեն Հովասափյանըֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արդեն մի քանի ամիս է, ինչ նախ Երևանում, ապա նաև ՀՀ գրեթե բոլոր համայնքներում, տեղի են ունենում «Ոչ Արցախի ադրբեջանականացմանը» ստորագրահավաք, որին մասնակցում և իրենց ստորագրությամբ Արցախին ու արցախահայությանը աջակցության կոչ են անում տասնյակ հազարավոր քաղաքացիներ։
Նշենք, որ ստորագրահավաքի կարևորությունն ու առանձնահատկությունն այն է, որ ցույց տանք աշխարհին, որ Նիկոլին ու Արցախի շրջափակմանը ձայն տված 680 հազարը չեն, որ պետք է որոշեն, թե ինչ ճակատագիր ունենա հայկական Արցախը, չէ, սա պաթոս ու կենաց չի, ուղղակի սա հարթակ ու հնարավորություն է, որով պետք է ցույց տանք, որ հայկական ճակատագրի որոշողը նիկոլական ձայները չեն, ու չեն էլ կարող լինել, քանի որ նույն Նիկոլին ձայն տված շատ քաղաքացիներ, նույնպես միանում են ստորագրահավաքին։
Ի դեպ՝ ստորագրահավաքին, ամեն կերպ իշխանություն կոչվածը փորձում է խոչընդոտել ու լուրջ վախեր ունի, այս դանդաղ, բայց մեծացող ձնագնդիկից, որը հսկայական ձնահոսքի վերածվելու միտում ունի, որից էլ լուրջ ծիկերի մեջ է նիկոլը։ Ավելին, նա փայլուն գիտակցում է, որ յուրաքանչյուր ստորագրություն իր, այսպես կոչված, լեգիտիմության պակասելու և արդարարության վերականգնման ևս մի կաթիլ է, որն էլ իր համար ունենալու է անդառնալի հետևանքներ։
Փաշինյանը Արցախի հարցի թեման ամեն կերպ փորձում է «գցել» 680 հազարի գրպանը և արդարացումներ գտնել այդ կոնտեքստում, թե «լինելով լեգիտիմ ընտրված ղեկավար, ժողովրդից մանդատ ունեմ», և հենց այդ նշված թվի պակասումն էլ դառնալու է նիկոլի վերջի սկիզբը, ինչը, ճիշտ է դեռևս դանդաղ, բայց հաստատուն քայլերով գնում է առաջ։ Նիկոլը ամեն ինչ անում է ժողովրդին սեփական դավաճանության բաղադրիչը դարձնելու նպատակով և ամենատարբեր ու անբովանդակն դիսկուրսները հենց դրա մասին են վկայում։
Մի բան ակնհայտ է՝ Աստծու կողմից «դաբրո» ունեցող ազգը նիկոլի նման հակահայ կերպարի ձեռամբ հանձնվելու տարբերակ չունի, ու հենց Արցախն ու արցախահայությունն են լինելու նիկոլիզմի հիմքերի արմատախիլ անելու հիմնական կռվանը։ Եվ էն միտքը, որ «Արցախը չի լինելու ադրբեջանի կազմում», նիկոլի դուրս շպրտման առանցքային կարգախոսներից ու անկյունաքարերից մեկն է դառնալու»։