Հանրային հեռուստաընկերությունը հայտնում է, որ «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի հայաստանյան ներկայացուցիչը կընտրվի մրցույթի միջոցով:
Մրցույթին կարող են դիմել այն երեխաները, որոնք 2023թ.-ի նոյեմբերի 26-ի դրությամբ կլինեն առնվազն 9, առավելագույնը՝ 14 տարեկան (ծնվել են մինչեւ 2014թ.-ի նոյեմբերի 26-ը եւ 2008թ.-ի
նոյեմբերի 27-ից հետո): Թեկնածուները լսումներին կարող են դիմել որպես սոլո երգիչ, դուետ կամ խումբ՝ առավելագույնը 6 մասնակցով:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է այցելել www.eurovision.am կայք, լրացնել հայտը՝
ներկայացնելով 2 երգի քավր տարբերակ (կենդանի կատարմամբ):
Առաջին փուլը հաղթահարած դիմորդներին Հանրային հեռուստաընկերությունը կհրավիրի լսումների երկրորդ փուլին:
Պրոֆեսիոնալ ժյուրին կընտրի հաղթող մասնակցին. այսպիսով, նա կդառնա «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչը:
Հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 23-ը: