
Արմեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի բռնապետական ռեժիմի կողմից վերահսկվող հեռուստաընկերությունները եղանակի տեսությանը ավելացրել են «արեւմտյան ադրբեջանական» կանխատեսումը:
«Արեւմտյան Ադրբեջանում» նկատի ունեն ամբողջ Հայաստանը, իսկ կանխատեսումը ներառում է Հայաստանի մայրաքաղաք Երեւանի, Սեւանի շրջանի, Սյունիքի մարզի, Արարատի մարզի եւ Վարդենիսի շրջանի կանխատեսումը»: