«Աշոտյանի կալանավորումը յուրահատուկ ինդիկատոր է՝ սրանց դիմակները hերթական անգամ պատռելու տեսանկյունից». Շիրազ Խաչատրյան
Advertisement 1000 x 90

«Աշոտյանի կալանավորումը յուրահատուկ ինդիկատոր է՝ սրանց դիմակները hերթական անգամ պատռելու տեսանկյունից». Շիրազ Խաչատրյան

Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արմեն Աշոտյանը կռիվ տվող տեսակ է, սկզբունքային, երբեք չնահանջող, իր խոսքին մինչև վերջ տեր կանգնող, պինդ տղա։ Եթե էս իշխանությունները մտածում էին, թե նման այլանդակ քաղաքական հետապնդմամբ կարող էին ոչ լսելի դարձնել Armenին, ապա էս օրերին արդեն գլխի են ընկել, որ իրենց անհաշվենկատ գործողություններով ուղղակի հիմար իրավիճակի մեջ են հայտնվել հենց իրենք։

Սրանք սովոր են իրավիճակային որոշումներ կայացնել, նոր հետո հետևանքների մասով վերլուծություններ անել։ Դա իրենց մոտ սովորական ձեռագիր է։ Ու էտ հետևանքներն ամեն անգամ էլ տխուր վերջաբան են ունենում հենց իրենց համար։

Հիմի, ըստ էության, փողոցում նույնիսկ էն ամենանիկոլասեր տեսակին կանգնես-հարցնես, թե Արմենին «փողերի լվացման» համար են կալանավորել, կծիծաղեն, որովհետև իրենց համար էլ է պարզ, որ էտ ձերբակալությունը Աշոտյանի քաղաքական, ընդդիմադիր գործունեության ուղղակի հետեւանք է։

Ու էս ու բազմաթիվ նմանատիպ օրինակներով հասարակության լայն հատվածները տեսնում են, թե ինչ խուլիգանությունների են ընդունակ հրեշտակի թևերով «հեղափոխական» մաֆիոզները, թե ինչ այլանդակությունների, բեսպրեդելի, իրական փողերի լվացման ու տարբեր դրսևորումներով են բացահայտվում սրանք։

Էնպես որ Արմենի կալանավորումը նույնպես յուրահատուկ ինդիկատոր է՝ սրանց դիմակները hերթական անգամ պատռելու տեսանկյունից։ Իսկ էտ ամեն ինչից զատ, համոզված եմ, որ Աշոտյանը դուրս է գալու ավելի ուժեղ, ավելի կոփված ու ավելի թարմ՝ իր պայքարն իր հայրենիքում շարունակելու համար։

#ԱՇՈՏՅԱՆ_ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ
#ՕՐ_22»