
Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն դադարեցրել է համաշխարհային երաժշտական շրջագայությունը ձայնի հետ կապված խնդիրների պատճառով։
Սեպտեմբերի 7-ին կատարողը պետք է ելույթ ունենար Իսթ Ռաթերֆորդում (Նյու Ջերսի նահանգում)։ Համերգը տեղափոխել են հոկտեմբերի 7, քանի որ բժիշկը խորհուրդ է տվել Բեյոնսեին հանգստանալ։
Կազմակերպիչները ներողություն են հայցել հանդիսատեսից։ Չեղարկված շոուի տոմսերով կարելի կլինի հայտնվել երգչուհու հոկտեմբերյան ելույթին։
Սեպտեմբերի 10-ին ծրագրված էր Բեյոնսեի համերգը Սենթ Լուիսում (Միսսուրի)։ Այնուհետև երգչուհին պետք է ուղևորվեր Լոս Անջելես, Հյուսթոն, Նոր Օռլեան, Ֆիլադելֆիա և այլ քաղաքներ։ Այս մասին հայտնում է Entertainment Weekly-ն։