Միխայիլ Լաբկովսկին բացատրում է, թե ինչպես դադարել կախված լինել ուրիշի կարծիքից
Advertisement 1000 x 90

Միխայիլ Լաբկովսկին բացատրում է, թե ինչպես դադարել կախված լինել ուրիշի կարծիքից

«Միխայիլ, հնարավո՞ր է ամբողջությամբ անկախ լինել ուրիշի կարծիքից», – հարցրեց հանրաճանաչ հոգեբանին հետևորդը: Միխայիլ Լաբկովսկին, ինչպես միշտ, հակիրճ պատասխանեց. «Շատ հնարավոր է», ապա անցավ բացատրությանը։ Ավելի հստակ հասկանալու համար ժողովրդական փորձագետը օրինակ բերեց՝ մանկությունից. «Երբ մենք փոքր էինք ու վազում էինք բակում (կեղտոտ ձեռքերով ու ոտքերով, պատառոտված շապիկներով), թքած ունեինք, թե ինչ կմտածեին մեր մասին: Մեր գլուխը զբաղված էր նրանով, թե ինչպես վազել դեպի մրցակցի դարպասն ու գոլ խփել»։ Եվ բանն այն է, որ երբ մարդիկ իսկապես անում են այն, ինչ սիրում են, ապա ուրիշի կարծիքը նրանց չի անհանգստացնում։

Այս սկզբունքով կարող է ապրել նաև չափահաս մարդը։ Հոգեբանը առաջարկեց բոլոր նրանց, ում հետաքրքրում է այս թեման, պատկերացնել, թե ինչպիսին կարող է լինել կյանքը, եթե թույլ տաք ձեզ վայելել այն և չմտածել, թե ինչ կասեն ուրիշները։ «Ձեզ դուր եկավ հացի հերթում կանգնած տղամարդը: Պարզապես մոտեցեք և հրավիրեք նրան սուրճի (առանց մտածելու, որ նա հանդուգ կերպով կարող է մերժել ձեզ և ինչպիսի տեսք կունենաք այդ դեպքում ուրիշների աչքերում)»: Ոչ մի վատ բան չկա նաև, եթե ձեր ղեկավարին այլ պաշտոնի տեղափոխության համար խնդրեք, իհարկե, եթե տիրապետում եք դրան: Եվ որ ամենակարևորն է, պետք չէ ժամանակ վատնել ավելորդ ապրումների վրա։ «Այդ դեպքում ամեն ինչ իր տեղը կընկնի, և դու կապրես ավելի հեշտ ու լավ։ Մտածեք այդ մասին»,- ամփոփեց Լաբկովսկին։