
Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Մի հատ Մինա անունով բլոգեր կա, չգիտեմ էլ իրական անունն է թե ոչ: Սա արդեն քանի տարի է ինչ ասոցիացվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար աշխատող թիմի հետ: Կարելի է ասել իրեն «ճղում» է,ամբողջ իր եթերները և իր ՏԳ ալիքները նվիրելով երկրորդ նախագահին:
Լավ է անում, իր գործն է, նիկոլի դեմ է պայքարում, կասեն շատերը:
Բայց մի հատ հարց, նիկոլի դեմ պայքարողին. ով է քեզ պատվիրում և փող վճարում Սերժ Սարգսյանի դեմ հերհյուրանքներ, կեղծիք ու ցնդաբանություններ տարածելու համար:
Միայն Հայաստանում կարող են լինել նիկոլի դեմ պայքարող մարդիկ, որոնք նիկոլին ավելի շատ են օգտակար լինում` քան նիկոլազավրները:
Մինա «ճղում եք» ձեզ ճղեք դա ձեր իրավունքն է թե ում համար ձեզ կճղեք, բայց ինչու՞եք ձեր կյանքը նվիրել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին վարկաբեկելու,նրա անունը ու քաղաքական կուրսը սևացնելու նիկոլական գործին: Դու ի՞նչ խնդիր ես լուծում դրանով կամ ում՞ խնդիրներն ես լուծում»: