Ի՞նչ էր անում ձեր պաշտելի սովետը․․․
սովետն ընդամենը փակում ու զմրսում էր նրանց, ովքեր չէին տրվում լենինյան սահմանափակումներին և մնում էին երդվյալ կոմերիտականներ, հետո՝ դառնում կոմունիստներ։
Այս վարդապետությամբ էլ սովետը խորտակեց ստանդարտներից դուրս ստեղծագործող տաղանդներին՝ ի դեմս Փարաջանովի, ի դեմս՝ երևանցի այս թռվռան աղջնակի, որին Օրբելյանը նկատեց և նրան թռիչքի ուղի տվեց։
Բայց սովետն էլի շնչում էր մեր տաղանդների թիկունքին․
80-ականներին կոմկուսը Էլվինայի հետ յուրօրինակ սովետական պայմանագիր էր կնքել․ աշխատավարձը վճարում էին՝ աշխատանքի չգնալու պայմանով․ փաստացի, սա «տնային կալանք» էր։
Հենց այս պատճառով էլ, ընդամենը տղայի հրավերով ԱՄՆ մեկնելը Էլվինայի համար դարձավ ընտրություն՝ այլևս երբեք չվերադառնալ սովետ։
Նրա ոճն ու ազատությունը չմարսեցին ոչ սովետները, ոչ էլ, սովետից հետո՝ տեղական արտադրության վագոնով երգչիստները, մինչդեռ նա Էլվինան էր ու դեռ կա այդպիսին՝ մեր էստրադայի գագաթը։
2007թ․-ի հուլիսի 9-ի առավոտյան՝ 16 տարի առաջ այս օրը, Էլվինա Մակարյանին հայտնաբերում են անշնչացած սեփական բնակարանում։ Պաշտոնապես նրա մահվան պատճառը համարվեց սրտի կաթվածը։ Միայն մի քանի շաբաթ անց, Գլենդելի ոստիկանությունը հայտարարեց, որ երգչուհին ինքնասպան է եղել՝ կյանքին վերջ է դրել ատրճանակի օգնությամբ։
Էլվինան միայն մեկ նախադասությամբ կտակ ուներ ՝ «Այրեք ինձ ու մոխիրը հանձնեք օվկիանոսին։ Հոգեհաց չտաք, չհավաքվեք․ թող ամեն մարդ ինձ հիշի որքանով որ ճանաչել է․․․»
Մենք էլ հիշում ենք քեզ ու հիշատակդ, սիրելի Էլվի․․․
Էդուարդ Մանվելյանի ֆեյսբուքյան էջից