«Սա այն է, ինչ պետք է իմանալ Նիկոլի «աննախադեպ» ժողովրդավարության մասին»
Advertisement 1000 x 90

«Սա այն է, ինչ պետք է իմանալ Նիկոլի «աննախադեպ» ժողովրդավարության մասին»

Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ցանկանում է ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանին զրկել Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Նախագիծը կքննարկվի այսօրվա արտահերթ նիստում։

Կասկած չկա, որ ՔՊ-ն այս հարցում «աննախադեպ հաղթանակ» կտանի:

Բայց սա հաղթանակ է ժողովրդավարության, այլակարծության նկատմամբ:

Ի դեպ, ՔՊ-ն երկու անընդմեջ գումարումների խորհրդարաններում դնում է Մարդու իրավունքների հանձնաժողովի ընդդիմադիր նախագահներին պաշտոնանկ անելու հարց:

Սա այն է, ինչ պետք է իմանալ Նիկոլի «աննախադեպ» ժողովրդավարության մասին»: